Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանը զարմանում է, թե ինչու չի մարում լրագրողների հետաքրքվածությունն իր անձի նկատմամբ. «Չեք զգո՞ւմ, որ ես էդպես պաշտոնապես չեմ: Ես անընդհատ բացատրել եմ: Ես ո՞վ եմ»:

 

Լրագրողների հարցին՝ ո՞վ եք, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց.

 

«Գալուստ Սահակյանն եմ, վյսո՛»:

 

Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչ կարծիք ունի վերջինս Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի պաշտոնում լինելու վերաբերյալ:

 

Այս հարցին ի պատասխանն էլ՝ նա ասաց.

 

«Եթե մերն է, ուրեմն լավն է»: