«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլեւ «սեւ կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» եւ կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարեւանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS» Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին: Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երեւան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները։
«Տղան հեռու կգնա»,- ասում են «Իմ քայլում»: Հիշենք, որ Ավինյանը նաեւ որոշակի խնդիրներ ունեցավ իր հետ «փոխկապակցված» չրի արտադրության առնչությամբ, իսկ նրա օգնականը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ժորիկն է` Գեւորգ Մուրադյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում