Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը, Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում, իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում