Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պետք է վերջին քառօրյան անցկացներ, սակայն քվորումն այդպես էլ չապահովվեց:

Ինչպես տեղեկացրել էինք, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն այս կապակցությամբ ասել էր. «Քանի որ Կանոնադրության համաձայն քվորումի ապահովման համար 4 ժամ է հատկացվում, պատգամավորներին առաջարկում եմ չբացայակել շենքից և իրենց աշխատասենյակներում դեռ աշխատել: Հենց 53 պատգամավոր գրանցվի, կսկսենք աշխատանքը»:

Նիստը կկայանա վաղը՝ ժամը 10։00-ին։

Նշենք, որ նիստում դրված էր ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը