Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am»  լրատվականի.

 


 



Ռուբեն Հայրապետյանը բացահայտեց Ծառուկյանի «քաղաքական ֆենոմենը»

 

 

Երկար ժամանակ չէի տեսել նման անկեղծ ու շիտակ հարցազրույց:

Երեկ Սաթիկ Սեյրանյանի «Ռէվոլուցիա» ծրագրի հյուրը ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էր, ով իրեն բնորոշ անմիջականությամբ՝ գնահատականներ տվեց նաև ներքաղաքական զարգացումներին:

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունների մասին երկու հակադիր մոտեցումներ եմ լսել: Նրա կողմնակիցները ոգևորված են վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆենոմենով, ով, ըստ էության, բացառապես փողի ու պոպուլիզմի շնորհիվ կարողացավ ազդել Վրաստանի ընտրողների քաղաքական կողմնորոշումների ու տրամադրությունների վրա:

 

Հիմա ես չեմ խոսում պարոնայք Ծառուկյանի ու Իվանիշվիլիի մենթալիտետային տարբերությունների կամ նրանց փողերի տարբեր ծագումնաբանության մասին՝ դա թողելով մեկ այլ զրույցի համար. ընդամենն արձանագրում եմ այննախադեպը, որը ոգևորել է ԲՀԿ նախագահի քաղաքական հավակնությունների ջատագովներին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածին ստորագրությամբ ազատ են արձակել

 

 

Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից:

 

Մեզ տեղեկացրին, որ վերցրել են Սվազյանի անձնագիրը և սահմանափակել նրա ազատ տեղաշարժը:

Նշենք, որ ըստ լուրերի, Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը' 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Ինչ որ պետք է' ասել եմ. Առաքել Մովսիսյանը՝ իր վարորդի՝ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին

 

 

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չցանկացավ անդրադառնալ այն տեղեկատվությանը, ըստ որի իր վարորդն է ծեծի ենթարկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին:

 

«Ինչ որ պետք է, slaq-ում ասել եմ, իրանցից արտագրեք: Ասեցի հաջողություն ձեզ, դավայ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի, Արամ Մանուկյանի վրե հարձակված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

 

 

***

 

 

ԱԺ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը տապալվեց

 

 

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոչ իշխանական ուժերը կարողացել էին հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, սակայն նիստը չկայացավ, քանի որ հնարավոր չեղավ քվորում ապահովել նիստը սկսելու համար: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումների դեպքերը:

 

Ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցեց ընդամենը 45 պատգամավոր: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց արտահերթին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքվել է 44 ստորագրություն, սակայն ներկա է 43 պատգամավոր, իսկ 45 գրանցվածներից երկուսը' ինքը և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն են, և իրենք ձևաթղթի տակ չեն ստորագրել:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ քվորումի ապահովումը, սակայն ոչ ավելի, քան 3 ժամ: ԱԺ նախագահը 3 ժամ ընդմիջում հայտարարեց:

 

 

***

 

 

Վթար Վահագնի թաղամասի մոտակայքում. 1 մարդ մահացել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

 

 

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին' Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:Շարունակությունն՝ այստեղ: