Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվեց 37 պատգամավոր:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արտահերթ նիստն սկսելու համար անհրաժեշտ քվորում չկա: «Տեղեկացնեմ, որ գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավել քան մինչև 3 ժամ»,- նշեց ԱԺ նախագահը՝ հայտարարելով երեքժամյա ռեժիմ:

 

Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնել էին ԱԺ ոչ իշխանական ուժերը: Նրանք նախատեսում էին արտահերթ նիստում քննարկել շրջանառության հարկում փոփոխությունների իրականացման վերաբերյալ օրենքի նախագիծ, որով պետք է բավարարվեին դժգոհող առևտրականների պահանջները: