«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Նաեւ Փաշինյանի մակարդակով հայտարարվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն՝ նախարարություններ միանան:
Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում է Մշակույթի նախարարությունը Կրթության եւ գիտության նախարարությանը միացնելու հարցը: Բացի այս, խոսվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Ջրային տնտեսության պետական եւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեները միացնելու մասին: Իսկ ահա Սփյուռքի նախարարությունը հնարավոր է Արտաքին գործերի նախարարությունում ստանա վարչության կարգավիճակ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: