ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղակնում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
«Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, ահա և պատմություն է դառնում 2018 թվականը: Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և մարդասիրության օջախ է: Ձեր բարեխիղճ ծառայության շնորհիվ օրեցօր աճում է բնակչության վստահությունը կառույցինկատմամբ, ինչի վառ վկայությունն են ճգնաժամային կառավարման կենտրոնում շարունակաբար աճող կանչերը: Փրկարարը մասնագիտությունչէ, այլ կոչում: Մարդիկ վստահում են մեզ, համոզված լինելով, որ ցանկացած դժվարին իրադրության մեջ հայտվելուց փրկարարներն իրենցկողքին կլինեն և կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն:
 
2018 թվականին շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը: Ծառայություն մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից՝ այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Օգտվելով հնարավորությունից՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ:
 
Ամփոփելով 2018 թվականի մեր ձեքբերումներն ու հաջողությունները՝ պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումնեն պահանջում:
 
Միայն յուրաքանչյուրիս տքնաջան, համառ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարող ենք պատշաճ մակարդակով լուծել առաջադրվածխնդիրները, ինչը ակնկալում եմ միասին իրականացնել 2019 թվականին:
 
Հարգելի գործընկերներ,
 
Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի, ակնկալիքների ու երազանքների տոն է: Յուրաքանչյուր նոր տարի նորանում են հույսերը, նրանց հետ էլ կյանքն է նորանում:
 
Շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին Ձեր օջախներում տոնական սեղաններիշուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին:
 
Թող 2019 թվականը խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- ասված է ուղերձում։