ՊՆ կենտրոնական հավաքակայանում մեկնարկեց ձմեռային զորակոչը:
Զորակոչի ընթացքին հետևելու նպատակով հավաքակայան էր այցելել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանը:
Լրագրողների հետ զրույցում ԳՇ պետն ասաց, որ այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել: Նրա խոսքով, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչիկների առողջությանը:
«Քանի որ ձմեռ է զորակոչի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև անվտանգության կանոնների պահպանման, որպեսզի առանց որևէ խնդրի մեքենաները զորակոչիկներին հասցնեն զորամասեր»,- ասաց Դավթյանը:
Անդրադառնալով զինվորական համազգեստի որակական փոփոխություններին՝ Դավթյանը նշեց, որ նոր ճտքավոր կոշիկների պատրաստման աշխատաքները ավարտվելու փուլում:
«Ներքնաշորերը փոխվել են, և մենք հրաժարվել ենք մեկանգամյա ներքնաշորերից`դրանք այլևս չկան: Նաև համազգեստի կտորի որակի փոփոխություն է կատարվել»,- նշեց Դավթյանը: