ՀՀ կառավարությունը հաստատեց 2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ Գործադիրի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներից, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ձմեռային զորակոչը կանցկացվի 2015 թվականի նոյեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին։