Հայաստանն այլ պետությունների քաղաքացիների ներհոսքի համար փորձադաշտ կամ թիրախ չդառնալու համար պետք է ներգաղթյալների միջև քվոտավորում լինի:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի քաղաքացիների ներգաղթի և հասարակության բացասական արձագանքին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ամեն դեպքում ես համամիտ եմ, որ Հայաստանը պետք է բաց լինի ցանկացած ներգաղթի համար՝ հիմնականում այն չափով, որն այսօր կա: Այսօր մեր երկիր մեծ թվով հնդիկներ են մուտք գործել, և նրանցից մոտ 3000-ը մնացել է ու հենց այդ պատճառով հասարակությունում շատերի մոտ բացասական զգացողություններ են առաջացել»,- նշեց Խուրշուդյանը և հավելեց, որ Հայաստանում պետք է նվազեցվի քսենոֆոբիայի շեմը:
Նրա խոսքով՝ հայ ազգը չպետք է վախենա, որ իր երկրում ապրողների 10 տոկոսը կարող է լինել այլազգի, եթե ցանկանում է ունենալ 4-5 մլն բնակչություն: