Հանրայինում իրավիճակ է փոխվել. Պետրոս Ղազարյանը խաղի՝ իր կանոններն է պարտադրում
10:40 - 14.Հունվար.2019
Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության «Lուրերի» թողարկման մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Մերի Ներսիսյանը և Էսթեր Մեսրոպյանը աշխատանքից ազատվել են։ Դեռևս միայն հայտնի է Մերի Ներսիսյանի հետագա գործունեության մասին․ կլինի միջազգային լուրերի մեկնաբան։
Մեկնաբանները, սակայն, սեփական դիմումի համաձայն չեն ազատվել աշխատանքից։ ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ, նրանց հեռացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը։
Ավելին՝ աղբյուրը մանրամասնում է, որ Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել ինչպես նորեկներին, այնպես էլ հնաբնակներին՝ այդպիսով բացելով իր կադրերի ճանապարհը դեպի «Հ1»։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ կան մարդիկ, որոնց պայմանագրի ժամկետն է լրանում, սակայն դիտավորյալ չի երկարաձգվում կամ կնքվում նորը։
Նշենք, որ «Lուրերի» թողարկման մեկնաբանները 4 ամիս է, ինչ անցել էին աշխատանքի, երբ դեռ Պետրոս Ղազարյանի տեղում «Իմ Քայլը» խմբակցության ներկայիս պատգամավոր Վահագն Թևոսյանն էր։
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, իսկ դրանից առաջ տևական ժամանակ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որպես «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող։
Առաջարկում ենք նաև
08/09/23 13:53
Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության
03/05/20 17:16
Ջղաձգումների էս մասշտաբը կարա մի բան նշանակի՝ իշխող թիմում զգացել են, որ իրավիճակ ա փոխվել. Անժելա Էլիբեկովա
29/11/19 15:45
Անդրանիկ Թևանյան․ «Մեր երկրում իրավիճակ է փոխվել։ Նախկինում կաշառք էր, իսկ հիմա՝ նվիրատվություն»
05/10/19 14:07
«Իրոք որ, իրավիճակ ա փոխվել». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան