«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի պետական համալսարանի՝ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը:
Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաեւ այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա:
Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաեւ այս պաշտոնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում