ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում Է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հունվարի 20-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Փոմպեոն «կենտրոնացած Է որպես պետքարտուղար իր աշխատանքի վրա, բայց ըստ որում նա ուշադրության Է առնում նրանց կարծիքն, ովքեր իրեն խորհուրդ են տալիս առաջադրելու սենատորության իր թեկնածությունը Կանզասի նահանգից: Այդ նահանգից սենատոր Փեթ Ռոբերտսն այս ամսին ավելի վաղ հայտարարել Է, որ 2020 թվականի ընտրություններում չի պատրաստվում վերընտրվել, ուստի նրա տեղը թափուր կլինի: Ինչպես ճշտում Է հեռուստաընկերության աղբյուրը, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն անձամբ համոզում Է Փոմպեոյին գնալ այդ քայլին: Այն մասին, որ պետքարտուղարը լրջորեն Է վերաբերվում նման առաջարկությանը, վկայում Է նրա համաձայնությունը կիրակի օրը հանդիպելու Հանրապետական կուսակցության առաջատար խորհրդատու Ուորդ Բեյքերի հետ: Մինչեւ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, իսկ այնուհետեւ պետքարտուղարի պաշտոններում նշանակվելը Փոմպեոն երեք ժամկետ աշխատել Է Կանզասից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: