Մոսկվան չի դիտարկում Ղրիմը Ռուսաստանին միացնելու հնարավորությունը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:

 

«Ոչ, չենք դիտարկում»,-ասել Է Պուտինը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Մոսկվան քննարկում Է արդյոք Ղրիմը Ռուսաստանին միացնելու տարբերակը:

 

«Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ միայն այս կամ այն տարածքում բնակվող քաղաքացիները, կամաարտահայտման ազատության պայմաններում, անվտանգության պայմաններում կարող են եւ պետք Է որոշեն իրենց ապագան»,-ընդգծել Է ՌԴ նախագահը:

 

Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների հետեւանքներին՝ Պուտինն ասել Է. «Պատժամիջոցների հետեւանքների մասին, կարծում եմ, պետք Է մտածեն նախեւառաջ նրանք, ովքեր պատրաստվում են դրանք սահմանել: Ժամանակակից աշխարհում, երբ ամեն ինչ փոխկապված Է, եւ բոլորն Էլ միմյանցից կախվածություն ունեն, այսպես թե այնպես, իհարկե, կարելի Է ինչ-որ վնաս հասցնել, բայց դա կլինի փոխադարձ վնաս»:

 

Պուտինը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Սոչիում ընդունելու «Ութի խմբի» ղեկավարներին:

 

«Ինչ վերաբերում Է «ությակին», ես չգիտեմ: Մենք պատրաստվում ենք «ությակի» գագաթնաժողովին, պատրաստ կլինենք ընդունել մեր գործընկերներին, եթե նրանք չեն ցանկանում ժամանել, պետք Էլ չի»,-նշել Է Պուտինը:

 

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն Է տարածել Ուկրաինայի իրադրության պատճառով G7-ի երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ) կողմից «ությակի» գագաթնաժողովին նախապատրաստումը դադարեցնելու մասին: