ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է աշխարհի երկրների մեծ մասի հետ բարեկամական հարաբերությունների մասին:
«Մենք չենք հայտնվում թշնամական օղակում, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք աշխարհի մեծ թվով երկրների հետ»,- ասել է նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, լավ հարաբերություններ ունի իր հարևանների և այլ երկրների հետ:
«Նույն Թուրքիային մեր ընկերն ենք համարում, իսկ թուրք ժողովրդին՝ բարեկամը»,- նշել է նախագահը:
Սակայն, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի որոշ քաղաքական գործիչների հետ:
«Մենք հանգիստ ենք աշխատում, առանց որևէ կտրուկ շարժումների: Իսկ արձագանքել թշնամական գործողություններին՝ անհրաժեշտ է, այլապես գլխիդ կնստեն»,- ասել է Պուտինը: