ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։
Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։