Հայաստանում 65 տարեկանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։
Այս մասին տեղեկացել են Վարուժան Կարապետյանի մերձավորները:
Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ. ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան: