Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկացանք, որ կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։

Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։

Ավելի վաղ' նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված։