Hraparak.am-ի տեղեկություններով` ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրի հետ կապված սոցցանցերում բարձրացված աղմուկի ժամանակ անվերջ շեշտվում էր նրա կարգավիճակը, ինչն էլ, ըստ մեր աղբյուրների, պատճառ է դարձել վերջինիս` աշխատանքից ազատվելու դիմում գրելու համար: