«Երեկ բժշկական ստուգման ենք ենթարկել Մանվել Գրիգորյանին և բոլոր հետազոտությունների վերծանումից հետո  որոշում ընդունվեց, որ պետք է ստացիոնար բուժում ստանա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ Գրիգորյանի մոտ քրոնիկական հիվանդությունների դեկոնպենսացիա էր առաջացել, դրանից էլ իրեն վատ է զգացել. «Մենք պահանջ են ներկայացրել, որպեսզի տվյալ ստացիոնար բուժումը Մաանվել Գրիգորյանը ստանա որևէ այլ բազմապրոֆիլային հիվանդանոցում, սակայն մենք գրություն ստացանք արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունից, որ բուժումը կարող ենք իրականացնել հենց մեզ մոտ: Հիմա մենք բուժումն ենք իրականացնում»,- մանրամասնեց  «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը: 

 Տնօրենի խոսքով՝ դեռ մոտավոր ժամկետ չկա, թե երբ Մանվել Գրիգորյանը դուրս կգրվի ԲԿ-ից, ըստ նրա՝ երբ որ դեկոմպենսացված վիճակը կոմպենսացվի, այդ ժամանակ արդեն պարզ կլինի:

Իսկ թե այս պահին Գրիգորյանի վիճակն ինչպես են գնահատում, Անատոլի Գնունին նշեց, որ վերակենդանացման բաժանմունք կամ ինտենսիվ թերապյայի պաժանմունքում տեղափոխելու համար ծանր չէ վիճակը և այս պահին գնահատվում է միջին ծանր:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ