Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին փետրվարի 13-ին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գումար է գողացել:

Երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի, կլասիկա»:

 

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: