Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում մայիսի 2-ին, ժամը 14.05-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925թ. ծնված Փիրուզ Ս.-ն և հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը: Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400 հազար դրամը և 200 ԱՄՆ դոլարը:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ' նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը և խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները:

Կատարվում է հետաքննություն: