Շենգավիթի Սբ. Խաչ Զորավոր մատուռից այս գիշեր գողություն է կատարվել:
Եկեղեցու ներսում եղել է մոմերի վաճառքից գոյացած մոտ 30,000 դրամ, որն էլ գողացել են:
Ինչպես հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, երեկ ժամը 19,00-ից մատուռի հոգևոր սպասավորը փակել է եկեղեցու դուռը, իսկ առավոտյան հայտնաբերել դրամատուփը դատարկված վիճակում:
Վերջինս չի էլ պատկերացնում, թե ով կարող է գողություն կատարել, այն էլ՝ եկեղեցուց: