Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:
Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը< խոսելով սիրիացիների մասին, նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել:
Էրդողանը, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաև 100 հազար հայերին:
«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մենք չենք պատրաստվում արտաքսել նաև նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը: