«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ եւ քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երեւում է նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը եւ այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում