1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա նախօրեին թուրք վարձկանները Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա, իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Էլ Բաբի տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, բախումները սկսվել են այն բանից հետո, երբ թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբում ապրիլի 23-ի երեկոյան թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա: Հայտնի է, որ բախումները եղել են քաղաքի Քալեդ Բին Թալ Վալեդ խաչմերուկում:
Տեղական աղբյուրների հավաստմամբ Էլ Բաբի հիվանդանոց են տեղափոխվել մի շարք վարձկաններ, որնցից մեկը ստացել էր ձախ ազդրի, իսկ մյուսը՝ ձախ ոտքի հրազենային վնասվածք: