Մարտի 20-ին ժամը 19.05-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1993թ. Ծնված Վոլոդյա Սեդրակի Ավագյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: