Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտին: Մինչ այդ նա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահն էր: