ՀՀ ազգային ժողովում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Հարցը քննարկվում է մայիսի 30-ի լիագումար նիստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով:

Մեսրոպյանը հանդես եկավ ելույթով, պատասխանեց պատգամավորների հարցերին: Պատգամավորները հանդես եկան ելույթներով:

Մեսրոպյանը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետում և ավարտել գերազանցության դիպլոմով՝ ստանալով ջերմաէներգետիկի որակավորում: Սովորել է նաև նույն համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրայի էներգետիկական ֆուկուլտետը՝ ստանալով ճարտարագետ-մագիստրոսի կոչում:

Հանձնաժողովի անդամի ընտրության համար առաջադրված է 4 թեկնածու: