Երկուշաբթի օրը հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առերեսվել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին:
Ղուշչյանի հաղորդման ժամանակ հեռուստադիտողներից մեկը զանգահարել և ուղիղ եթերում հայտարարել էր՝ «Լֆիկի օղին եմ խմել, որից հետո ինքնազգացողությունս վատացել է»։ Դեպքից հետո Ալեքսանյանը առևանգել էր Ղուշչյանին՝ այն պատճառով, թե ինչու է թույլ տվել, որ եթերում տան «Լուսաստղ» օղու անունը։