Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին այսօր տեղի ունեցած քարաթափման հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ալավերդու բժշկական կենտրոնից։

 

«Մեզ մոտ երեք հոգի է տեղափոխվել. նրանցից երկուսն արդեն մահացած էին, իսկ երրորդին առաջին օգնությունը ցուցաբերել ու տեղափոխել ենք Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների' զոհվածները մայր ու դուստր են։ Աղջիկը 12 տարեկան էր»,–հայտնեցին հիվանդանոցից։

 

 

armeniasputnik.am