Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով' երեկ գիշեր մի կին ահազանգել է շտապօգնություն ու հայտնել, որ ազգականի ինքնազգացողությունը վատացել է։
Էրեբունի վարչական շրջանի փողոցի տներից մեկը մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է, որ 39-ամյա տղամարդը մահացել է։ Նրա երակի մեջ ներարկիչով ասեղ է եղել։ Տանը էլի ներարկիչ է եղել՝ ինչ-որ լուծույթով լցված։
Վարկած կա, որ տղամարդը հոգեներգործուն ինչ-որ հեղուկ է ներարկել և գերդոզավորման հետևանքով էլ մահացել։
Այս վարկածը իսկությունը կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ։ Համապատասխան փորձաքննություններից հետո կպարզվի նաև, թե ինչ է ներարկվել տղամարդը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով' նա ընտանիք ունի, սակայն առանձին են ապրում։
Տղամարդուն այդ վիճակում գտել է նրա ազգականը, որն անակնկալ այցելել է նրան։
armeniasputnik.am