Numbeo պորտալը կազմել է աշխարհի ամենաէժան քաղաքների վարկանիշը: Այստեղ առաջին տեղը զբաղեցրել են Պակիստանի Ռավալպինդի և Կարաչի քաղաքները:
Վարկանիշը կազմվել է համեմատելով մթերքների, ծառայությունների, տրանսպորտի և բնակարանի վարձակալության գները բազային՝ նյույորքյան ցուցանիշների հետ: Յուրաքանչյուր քաղաքի համար հաշվարկվել է կենսապահովման արժեքի ինդեքս, որը ցույց է տալիս էտալոնից (100 %) շեղման չափը:
Օրինակ, Ռավալպինդիում և Կարաչիում ինդեքսը կազմել է, համապատասխանաբար, 10.6 % և 12.4 %, ինչը նշանակում է, որ այդ քաղաքներում կյանքի արժեքը գրեթե 90 %-ով էժան է, քան Նյու Յորքում: Ամենաէժան քաղաքների տասնյակում են պակիստանյան ևս երկու քաղաքներ Լահորը և Իսլամաբադը:
Տասնյակի մնացած տեղերը բաժին են հասել Հնդկաստանի բնակավայրերին: Բացի այդ, 24-րդ տեղում է հայտնվել Ուկրաինայի Զապորոժյե քաղաքը (ինդեքսը՝ 16.6): Վարկանիշում են նաև Ուկրաինայի Լվով, Դնեպր, Խարկով, Օդեսա և Կիև քաղաքները:
Ամենաթանկ քաղաքաներ են ճանաչվել Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Ժնևը, Ցյուրիխը, Բազելը, Լոզանը, Բրուքլինը, Վաշինգթոնը, Սան Խոսեն և Բոստոնը: