Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը դարձել է ամենաաղտոտված օդով քաղաքը։ Նման տվյալներ են ներկայացված World Air Quality նախագծի կայքում։
Բիշքեկի օդում PM2,5 մանր մասնիկների կոնցենտրացիան նոյեմբերի 8-ի դրությամբ կազմել է 294 միկրոգրամ/խմ, ինչը 10 անգամ գերազանցում է միջազգային նորման։ Հաջորդ ամենաաղտոտված քաղաքը Հնդկաստանի Դելի քաղաքն էր։ Նուրբ մասնիկների կոնցենտրացիան Դելիի օդում կազմել է 261 միկրոգրամ/խմ։ Երրորդ տեղում է Պակիստանի Լահոր քաղաքը։ Մոսկվան այս վարկանիշում զբաղեցրել է 42-րդ տեղը։