Սիրված երգիչ Հայկոն կիսվել է ընտանեկան լուսանկարով։ Երաժիշտն Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է կնոջ՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի եւ որդու՝ Արմանի հետ։  «Իմոնք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Հայկոն։ Նա նաեւ մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «լավագույն ընտանիքը», «սիրում եմ ձեզ», «Երեւան 2019»։