Խաբարովսկի մերձակայքում «Խոլդոմի» մանկական ճամբարի հրդեհի ժամանակ Արսենի անունով 10-ամյա տղան վրանից դուրս է բերել աղջիկներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երեխան այրվածքներ է ստացել և կոմայի մեջ է։

Լույս հուլիսի 23-ի գիշերը հրդեհ է տեղի ուենցել Խաբարովսկի երկարամասի Սոլնեչնի շրջանում, մանակակն ճամբարում։ Այրվել է 26 վրանից 20-ը։ Հրդեհի տարածքը գերազանցել է 2000 ք/մ-ն։ Ճամբարում կինչև 15 տարեկան 189 երեխա է գտնվել։

11-ամյա աղջնակ է զոհվել, ևս 9 անձ տուժել է։ Չորս երեխա հիվանդանոց է տեղափոխվել։ Երեք երեխա ուժեղ այրվածքներով կոմայի մեջ են։ Եվս հինգին տեղում է բուժօգնություն ցույց տրվել։