Հնդկաստանում Մանջունաթ անունով 38-ամյա ավտոբուսի վարորդը փրկել է երկու աղջիկների կյանքը՝ նրանց դուրս բերելով լճակից։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Տղամարդը վարում էր սրահում 40 ուղևորով ավտբուսը, երբ հանկարծ նրա մոտ է վազել մի անհանգստացած կին: Վարորդը կանգնեցրել է մեքենան և դուրս եկել կնոջ մոտ։ Վերջինս պատմել է, որ իր երկու դուստրերը ափին լվացք անելիս սայթաքել են ու ընկել լճակը։ Աղջիկները լողալ չգիտեին, ուստի անմիջապես սկսել էին սուզվել։
Մանջունաթն անմիջապես շտապել է օգնության։ Նա մտել է լճակը և օգնել աղջիկներին հասնել ցամաք: «Նրանք արդեն ջուր էին կուլ տվել և ուշագնաց էին։ Եվս մեկ րոպե, և չէի կարողանա փրկել նրանց»,- ասել է նա։ Համոզվելով, որ աղջիկները ողջ են և այլևս նրանց վտանգ չի սպառնում, վարորդը թաց հագուստով նստել է ավտոբուսը և շարունակել է շարժվել երթուղով։
Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել տղամարդուն իր խիզախ արարքի համար։ «Շատ ուրախ եմ, որ կարողացա փրկել նրանց»,- խոստովանել է վարորդը։