Աջարիայի Ուռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիների: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.19-ի սահմաններում, Ուռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ Դ.Ա.-ին (ծնվ. 1962 թ.) և Ս.Հ.-ին (ծնվ. 1994 թ.), վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ Դ.Ա.-ն տեղափոխվել է Քոբուլեթիի հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ: