Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով' մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ քննությունը ստուգում է՝ արդյո՞ք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին: Քննչական կոմիտեն նյութերն առանձին վարույթներ է ընդունել։
Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը' վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am