Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են:
Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: