Ուելսի Բաքլի քաղաքից հուլիսի 25-ին Ադա Հոլվորտը տոնել է իր 108 ամյակը: Ադայի խոսքով՝ նա այդքան երկար է ապրել գիտակից եւ առողջ կենսակերպի եւ լավ հումորի զգացումի շնորհիվ:
Daily Post-ը հաղորդում է, որ Ադան երբեք չի ծխել եւ ալկոհոլ չի օգտագործել: Իր դստեր՝ 78-մյա Ժան ՕՔոնորի խոսքով, նա նաեւ շատ հոգատար մայր է եղել: Բացի այդ նա միշտ զբաղվել է բարեգործությամբ եւ օգնել մարդկանց:
Երկարակյաց Դազ Կանլիֆի ավագ թոռն իր հերթին պատմել է, որ նրա տատիկը, բացի այլ հատկանիշներից, լավ հումորի զգացում ունի:
1980 թվականին ամուսնու՝ Հովարդ Հոլվորտի մահից հետո Ադան տեղափոխվել է Չեստեր քաղաք, ընտանիքին մոտ: 2019 թվականի սկզբին բրիտանուհին, որը երկու երեխա, հինգ թոռ եւ երեք ծոռ ունի, տեղափոխվել է ծերանոց:
NEWS.am Medicine-