«Փաստինֆո»-ն գրում է.
«Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նշենք, որ «Սամ-Հար» ընկերությունը ներկայանում է «Սիփան» ապրանքանիշով ու զբաղվում նաև գյուղմթերումներով, պատրաստում տնական կոմպոտ։ Այն ունի մոտ 120 աշխատատեղ։
Ներկայումս ընկերության մթերումների բուռն շրջանն է, և տնօրենի նկատմամբ սկսված հետապնդումները աշխատակիցների շրջանում սկսել է մտահոգություն առաջացնել։