Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված հնագույն տոնը, Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդը։

Այսօր տոնի առթիվ եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։