Դնեպր քաղաքում երեխաների պաշտպանությամբ զբաղվող ծառայությունը հայտնաբերել է 8-ամյա երեխայի, որի աչքերը եղել են կապված, շղթայով կապված է եղել բազմոցին և ինքնակպչուն ժապավենով փաթաթված։
Երեխային հայտնաբերել են օգոստոսի 21-ին անանուն տեղեկատվության հիման վրա։
Ըստ տեղեկատվության՝ բնակչուհին ունեցել է 4, 6, 8 և 13 տարեկան երեխաներ, որոնցից 3-ի համար եղել է խնամակալ։ Երեխաներին վերցրել են ընտանիքից և տեղափոխել սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն։