operativ.am ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացուն, ով փորձել էր խեղդել իր 4-ամյա երեխային: 33-ամյա կինը և ամուսինը մոտորանավակով զբոսնելիս են եղել: Նախնական տեղեկատվության համաձայն՝ կինը երեխային գցել է ջրի մեջ, իսկ ամուսինն անմիջապես նետվել է, որպեսզի փրկի երեխային: Բարեբախտաբար, երեխային փրկել հաջողվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Կինը ոստիկանությանը խոստովանել է, որ իսկապես ցանկացել է սպանել իր երեխային: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: