![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/212304.png&w=300&h=200&mt=1567104890)
Բանգկոկի փողոցներում ապրող շունը սովորել Է վիրավոր ձեւանալ, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը եւ նրանցից ուտելիք ստանա: Այդ մասին ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AOL News պորտալը:
Գայե անունով անօթեւան կենդանին անցորդներին կամ փոխադրամիջոցով անցնող մարդկանց տեսնելիս սկսում Է քարշ տալ հետեւի ձախ թաթը: Երբ շանը մարդիկ են մոտենում, նա կանգնում Է եւ սկսում նրանց շուրջը պտտվել:
Տեղի բնակչուհիներից մեկը՝ Տավիպոռն Չոնգպլապոլկուլսեդը, պատմել Է, որ բակապահ շունն արդեն մի քանի տարի Է՝ ապրում Է իր աշխատավայրի մերձակայքում եւ հաճախ Է բանեցնում այդ հնարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։