Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացրել է, որ մինչև 2019 թվականի հունիսը մեզ մոտ նոր 20 հազար 1000 դրամ վճարող է հայտնվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 65 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում: «Թե որտեղից այդ տարբերությունը, ես չեմ կարող ասել: Տարբերությունը կարող է կապված լինի գյուղատնտեսության մեջ զբաղվածների աճով: Մենք հրապարակում ենք այն, ինչ կա, որը ստանում ենք ՊԵԿ-ից»,- ասաց Ավետիքյանը:
 
Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ապրիլի 11-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում իր կողմից արված այն հայտարարությանը, որ հեղափոխությունից հետո 10 ամիսների ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել ավելի քան 50 հազար աշխատատեղ: Հիշեցնենք, որ այս թիվը կասկածի տեղիք էր տվել և մի շարք հարցեր բարձրացրել հանրության շրջանում, մասնավորապես, թե որ ոլորտներում և երբ են ստեղծվել այդ 50 հազար աշխատատեղերը: Ինչպես տեսնում ենք, տարբերությունն ակնհայտ է: Ավետիքյանի տվյալները տարբերվում են Փաշինյանի տվյալներից, չնայած երկու դեպքերում էլ հիմնվում են պետեկամուտների կոմիտեի փոխանցումների և կենտրոնական բանկի տրամադրած տվյալների հիման վրա։
 
Հիմա ի՞նչ է ստացվում. ՊԵ՞Կ-ն է սխալ տեղեկություն տրամադրել կամ սխալ հաշվարկ արել, թե՞ վարչապետ Փաշինյանն է փորձել իրավիճակը ներկայացնել ձեռնտու լույսի ներքո, այն էլ հաղթանակը երկար չի տևել, քանի ակնհայտ հարց է առաջանում. ինչպե՞ս է լինում, որ այդ առեղծվածային աշխատատեղերը որևէ կերպ չեն արտացոլվում «1000 դրամների» հիմնադրամ մուտք գործող միջոցների վրա, ինչո՞ւ ամեն ամիս յուրաքանչյուր աշխատողից պարտադիր գանձվող այդ վճարները 50 միլիոն դրամով չեն ավելացել, նույնպես մնում է օդում կախված։ Ինչպե՞ս հասկանալ, օրինակ, որ ս.թ. հունվարին եկամտային հարկի ձևով բյուջե մուտքագրված գումարը կազմել է 39 մլրդ դրամ, փետրվարին` 13 միլիարդ դրամով պակաս, ընդամենը՝ 26 մլրդ դրամ։ Կարո՞ղ է հունվարի դրությամբ լույս աշխարհ եկած աշխատատեղերը կամ առնվազն ադ աշխատատեղերի մի մասը փետրվարին նորից «գետնի տակ» են անցել։