Վալերիյ Օսիպյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց վարչապետ Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը։
Նշենք, որ նրա հրաժարականի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց երեկ երեկոյան, սակայն նախագահի հրամանագիրը միայն քիչ առաջ կախվեց նախագահի պաշտոնական կայքում:
Հիմա կարելի է ասել՝ վե՛րջ, ստորագրվեց, շունչները պահած շահագրգիռ անձինք կարող են վերջապես ընթերցել պաշտոնական փաստաթուղթը, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի' Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,– ասված է նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: