ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- գրել է Աթանեսյանը:
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին